Օլգա Բուզովայի բիկինիով լուսանկարը համացանցում վեճերի առիթ է դարձել

0

Ռուս հաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան լուսանկարվել է լողազգեստով ու հետեւորդների շրջանում վեճեր առաջացրել։ Քննարկումը ծավալվել է նրա Instagram-յան էջում հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում։

Կադրում 35-ամյա երգչուհին նարնջագույն բիկին է կրում, մազերը հավաքված են, իսկ կերպարն ամբողջացնում են ոսկեգույն թեւնոցները։ «Ինչքան լավ է, որ կան վայրեր, ուր միշտ կարելի է վերադառնալ եւ քեզ զգալ տանը ցանկացած իրավիճակում։ Գեղեցի՞կ լողազգեստ է»,- հրապարակումը, որը 200 հազար լայք է հավաքել, մակագրել է նա։

Հետեւորդները սկսել են մեկնաբանություններում քննարկել հեռուստահաղորդավարուհու հագուստը։ Նրանց մի մասը քննադատել է լողազգեստն ու աստղի կազմվածքը․ «Ցավոք, սարսափելի լողազգեստ է, դուր չի գալիս», «միայն ոսկորներ ես», «սարսափելի կազմվածք է, ինչո՞ւ է հարկավոր ցուցադրել այն», «էժանագին լողազգեստ է»։

Մյուսները, հակառակը, գովել են երգչուհու կերպարը։ «Գեղեցիկ է ու սեքսուալ», «Բուզովա, դու հրաշալի աղջիկ ես, լողազգեստը շատ գեղեցիկ է», «ինչպես միշտ, շքեղ ես», «կրակ», «Օլեչկա, լողազգեստը ռումբ է, պաշտում եմ այդ գույնը»,- հիացել են նրանք։  

Ավելի վաղ՝ ապրիլին, Օլգա Բուզովայի լուսանկարում երեւացող Versace-ի կոստյումը համացանցում վեճի առիթ էր դարձել։ Երգչուհին լուսանկարվել էր փողոցում նորաձեւության նշված տան հագուստով։ Նա վառ պրինտով լեգինս էր կրում, նույն գունազարդմամբ հուդի, ինչպես նաեւ սպիտակ գուլպաներ ու վարդագույն մարզակոշիկներ։ «Ինչ սարսափելի է»,- մեկնաբանություններում գրել էին նրան։

Leave A Reply

Your email address will not be published.