Փաշինյանը բացիլի պես մուտացիայի է ենթարկվում, փրկելու համար միմիայն իր գոյությունը

0

Նիկոլ Փաշինյանն անցել է «հայրենասիրության» նոտաներին: Ինչպես հայտնի է, ստահակների վերջին հանգրվանը «հայրենասիրությունն» է և Փաշինյանն, իր նեղ երևակայությամբ, չէր կարող բացառություն լինել: Այսօր նա հայտարարել է, որ «… պատերազմի տառապանքների և զոհերի թանգարան է բացվել մի երկրում, որը հայատյացության ամենամեծ դրսեւորումն է: Սա ամենամեծ հիմքն է, որ միջազգային հանրությանն ի ցույց դնենք «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը»: Այս երկու նախադասության մեջ մի շաբաթ առաջ թուրքասիրություն քարոզող մարդը «ջարդուփշուր» է անում իր այն թեզը, թե որքան թուրքերին (բնականաբար նաև ադրբեջանցիներին) շարունակենք թշնամի համարել, նույնքան նրանք մեզ թշնամի կհամարեն: Փաշինյանը Արցախի հարցի կարգավորումը համարում է փրկություն, իսկ բարեկամից չեն փրկվում, այլ թշնամուց: Այսինքն թուրքն ու ադրբեջանցին բարեկամ չեն, հայատյաց ու թշնամի են: Տարօրինակ է, բայց աշխարհի 10 մլն հայերի ողջամիտ գերակշիռ մասը նույնն է կրկնում արդեն 5 ամիս ու պահանջում է նույն Փաշինյանի հրաժարականը, որովհետև վերջինը տանում է բացահայտ պարտվողական, կոլաբորացիոնիստական, վախկոտ արտաքին քաղաքականություն:, Բայց արի ու տես, որ Նիկոլը կեղտոտ անձեռոցիկի պես հեշտությամբ կարող է դեն շպրտել իր երեկվա դեմքը և այսօր, նոր դիմակ դրած, հոխորտալ, թե «բոլոր հնարավոր ամբիոններից ու տեղերից պետք է հրավիրենք բոլորի ուշադրությունը»:

Ակնհայտ է, որ սա բացահայտ նախընտրական հռետորաբանություն է: Փաշինյանը գառի հեզությամբ սողոսկում է բոլորի միտքը, մանիպուլացնում է մարդկանց, որպեսզի հնարավոր (եթե հերթական անգամ չի ստում) ընտրությունների ժամանակ քարոզարշավի ամբիոններից «հայրենասիրական» ճղճղոցներ ցփնի: Կրկին ցանկանում է ժողովրդին մոլորեցնել, որպեսզի մարդիկ չկողմնորոշվեն, թե ո՞վ է իրական հայրենասերը, իսկ ով՝ կեղծ հայրենասերի դիմակով հանդես եկող թրքասերն ու հայրենադավը:

Ինչպես ցանկացած բացիլ կամ վարակ, Նիկոլ Փաշինյանը կարողանում է արագ ադապտացվել ու մուտացիայի ենթարկվել: Ինքը չի պատրաստվում զիջել, այլ ձգտում է գոյատևել այն օրգանիզմի հաշվին, որի մարմնի վրա պարազիտանում է:

Leave A Reply

Your email address will not be published.