Burberry-ն արքայազն Ֆիլիպի մահվան պատճառով հետաձգել է նոր հավաքածուի ցուցադրությունը

0

Burberry-ն հայտարարել է, որ հետաձգում է կանանց աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունը, որը ծրագրված էր չորեքշաբթի՝ ապրիլի 14-ին։ Ցուցադրության նոր օրվա մասին կհայտնեն մոտ ժամանակներս։

WWD-ի տեղեկություններով՝ Burberry-ի որոշումը կապված է արքայազն Ֆիլիպի մահվան եւ սպասվող հուղարկավորության հետ, որը տեղի կունենա Վինձորի Սուրբ Գեորգի մատուռում։ Ապրանքանիշը Մեծ Բրիտանիայի թագավորական պալատի պաշտոնական մատակարարն է։ Երկրում ազգային սուտ է հայտարարված։

Արքայազն Ֆիլիպը՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը, մահացել է ապրիլի 9-ի առավոտյան։ Ամիսներ անց նա կդառնար 100 տարեկան։

Leave A Reply

Your email address will not be published.