Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 374 նոր դեպք

0

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 374 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում կատարվել է 37 524 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական 3,66%, վերջին 14 օրը –2,46%, վերջին 7 օրը –2,58%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 290 129 դեպք: Ապաքինվել է ևս 422 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 278 251:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3894 անձ:

Leave A Reply

Your email address will not be published.