Պեսկով. Ղարաբաղում «Իսկանդեր» հրթիռների բեկորների հայտնաբերման թեմայով սերտ երկխոսություն է ընթանում

0

Ռուսաստանի եւ Ադրբեջանի զինվորականները Ղարաբաղում «Իսկանդեր» հրթիռների բեկորների հայտնաբերման թեմայով սերտ երկխոսություն են վարում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Զինվորականների գծով սերտ երկխոսություն է ընթանում, որի ժամանակ քննարկվում են բոլոր համապատասխան հարցերը»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բարձրացվել է «Իսկանդեր» հրթիռների բեկորների հայտնաբերման թեման Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցի ժամանակ: 

Պեսկովը բացասական է պատասխանել հարցին, թե արդյոք Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է անցած տարի նոյեմբերին Հայաստանի երկնքում Ադրբեջանի հետ սահմանի մոտ ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման թեման:      

Leave A Reply

Your email address will not be published.