Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 726 նոր դեպք, մահացել է 24 մարդ

0

Հայաստանում ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 726 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 204053 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 909604 վերջին մեկ օրում` 3427 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 15663 պացիենտ. Մեկ օրում նվազել է 122-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 183660 անձ` վերջին մեկ օրում 824 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 3775 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 955 է:

Leave A Reply

Your email address will not be published.