Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է բերել
Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է բերել (ուղիղ, ֆոտո)13:57, 09.04.2021Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: Քաղաքականություն
1SHARES |
Պաշտպանության նախարարության շենքի մոտ իրավիճակը լարված է. անհայտ կորած զինծառայողների ծնողները երեկվանից փակել են շենքի մուտքը եւ պահանջում են հանդիպում նախարար Վաղարշակ Հարությունյանի եւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ: Նրանք պահանջում են, որ այդ պաշտոնյաները մոտենան եւ պատասխան տան իրենց հարցերին:
Ինչ-որ պահի զինծառայողների հարազատները սկսեցին քաշել դարպասներից: Նրանք հաջողվել է պոկել դարպասների մի մասը:
Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել այստեղ: Նրանք պատ են կազմել եւ թույլ չեն տալիս, որ մյուս ծնողները եւս մոտենան դարպասներին:
Այստեղ է ԱԺ պատգմավոր Սոֆյա Հովսեփյանը, նա հեռախոսով խոսել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի հետ: Պատգամավորը նշել է, որ այս պահին ժողով է ընթանում ՊՆ-ում եւ հարցին լուծում տալու համար փորձում են օպտիմալ տարբերակ գտնել: