Ալիեւը հանդիպել է Ռուսաստանի դատախազի հետ
Ռուսաստանի եւ Ադրբեջանի դատախազությունների համագործակցության առաջնահերթությունների է տարածաշրջանում հանցագործությունների աճի կանխումը, ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողություններից տուժածների իրավունքների վերականգնումը: Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, հաղորդում է ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Կրասնովը նշել է, որ երկու երկրների դատախազությունների աշխատակիցներն իրենց լիազորությունների շրջանակում ակտիվ մասնակցություն են ունենում ՌԴ, Ադրբեջանի եւ ՀՀ առաջնորդների ձեռքբերած համաձայնությունների իրականացմանը: «Առաջնահերթ ուղղություններից են մարդասիրական բնութի հարցերը, ռազմական գործողություններից տուժածներին աջակցությունն ու նրանց իրավունքների վերականգնումը, տարածաշրջանում հանցագործողությունների աճի կանխումն ու պայքարը անդրազգային քրեական դրսեւորումների դեմ»,-ասել է նա: