Սուպերմոդել Հայդի Քլումի 16-ամյա դուստրը հայտնվել է «Glamour» ասմագրի շապիկին. մայրիկից հետո 20 տարի անց

0

Գերմանացի սուպերմոդել Հայդի Քլումի դուստրը՝ Լենի Քլումը, որը գնում է մոր ճանապարհով, առաջին անգամ միայնակ զարդարել է «Glamour Germany» ամսագրի հոբելյանական համարի շապիկը։ 20 տարի առաջ պարբերականի առաջին համարի աստղը նրա մայրն է եղել՝ Հայդին։  

16-ամյա Լենիի հետեւորդներն այն կարծիքին են, որ նա ճանաչված մայրիկից ավելի գեղեցիկ է եւ նրա համար մեծ ապագա են կանխատեսում մոդելային բիզնեսում։

Լենին 47-ամյա Քլումի չորս երեխաներից ավագն է։ Նրա կենսաբանական հայրն իտալացի գործարար Ֆլավիո Բրիատորեն է, որից Հայդին բաժանվել է դեռ հղիության ընթացքում։ Նրան պաշտոնապես որդեգրել է թխամորթ երգիչ Սիլը, որի հետ սուպերմոդելն ամուսնացել է 2005թ․-ին։ Քլումը նրա հետ հարաբերությունների ընթացքում լույս աշխարհ է բերել երկու որդիներին ու դստերը։

Քլումն այժմ ամուսնացած է գերմանացի 31-ամյա երաժիշտ Թոմ Կաուլիտցի հետ։

Leave A Reply

Your email address will not be published.