Մահացել է «Հետք» սերիալի դերասան Ալեքսանդր Գասպարյանցը

0

69 տարեկանում մահացել է դերասն Ալեքսանդր Գասպարյանցը, որը «Հետք» սերիալում էպիզոդիկ դեր է խաղացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Արտիստի մահվան պատճառը չին նշվում։

Գասպարյանցն ավարտվել է Մոսկվայի կենտրոնական մանկական թատրոնի դրամայի ստուդիան եւ Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտը։ Նա նաեւ նկարահանվել է այնպիսի ֆիլմերում ու սերիալներում, ինչպիսիք են «Մոսկվա. անհետացող ճշմարտությունների ձայները»․ «Երեք կայարան, երեք քույր», «Քանի դեռ ապրում եմ, սիրում եմ», «Սպասուհի»։

Նախօրեին հայտնի է դարձել, որ կյանքից հեռացել է բրիտանացի դերասան Փոլ Ռիտերը, որը նկարահանվել է «Չեռնոբիլ» սերիալում։ Արտիստը 54 տարեկանում մահացել է գլխուղեղի քաղցկեղից։ Ռիտերը հայտնի է նաեւ «Եկատերինա Մեծ» սերիալում եւ «Հարի Փոթերը եւ կիսարյուն արքայազնը» ֆիլմում կատարած դերերով։

Leave A Reply

Your email address will not be published.