«Դեն է նետել բոլոր նվերները». Ժաննա Ֆրիկսեի հայրը Շեպելեւի պատճառով չի կարող շնորհավորել թոռան ծննդյան օրը
Ապրիլի 7-ին Ժաննա Ֆրիսկեի որդին՝ Պլատոնը, դառնում է ութ տարեկան։ Երեխայի հայրը՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւը, Instagram-յան էջում հայտնել է, որ իր համար դժվար կլինի աղմկոտ երեկույթ կազմակերպել որդու համար։
Պլատոնի տատիկն ու պապիկը մինչ այժմ չեն կարողանում տեսակցել թոռանը։ Ամենայն հավանականությամբ, նրանք երեխային կշնորհավորեն սոցիալական ցանցերում, սակայն փաստ չէ, որ փոքրիկ Պլատոնը կտեսնի հաղորդագրությունը։ «Շեպելելը նրան ոչինչ թույլ չի տալիս, նա վախենում է, որ եթե Պլատոնը մեզ հետ կապի դուրս գա, միանաշանակ, անմիջապես կփախչի իրենից»,- հայտարարել է Ժաննա Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիրը։
Շեպելեւը հանգուցյալ երգչուհու ծնողներին զրկել է Պլատոնի հետ հանդիպելու ցանկացած հնարավորությունից։ Ֆրիկսեի ընտանիքն արդեն մի քանի տարի է՝ չի տեսել տղային։ Վլադիմիր Ֆրիսկեն խոստովանել է, որ նույնիսկ չգիտի, թե որտեղ է ապրում իր թոռը։ Անկախ բարդություններից նա միշտ նվերներ է պատրաստում Պլատոնի համար, սակայն դրանք սովորաբար չեն հասնում հոբելյարին, հայտնում է Blitz-ը։
«Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ նվիրել թոռանս, չգիտեմ, թե նա ինչ նախընտրություններ ունի։ Նա նախկինում մեքենաներ էր սիրում. ես նրան շատ մեքենաներ եմ նվիրել։ Նրա համար սինթեզատոր եմ գնել, հարվածային սարքավորում։ Իսկ Շեպելեւը նրան ոչինչ չի տվել։ Իսկ մեր բոլոր նվերները դեն է նետել»,- գանգատվել է Վլադիմիր Ֆրիսկեն։
Միեւնույն ժամանակ, Դմիտրի Շեպելեւը վայելում է հայրությունը։ Վերջերս լույս աշխպարհ է եկել նրա երկրորդ երեխան։ Հեռուստահաղորդավարը ինտրիգ է պահում․ մինչ այժմ հայտնի չեն երեխայի սեռն ու անունը։ Վերջերս Շեպելեւը երկրպագուների շրջանում հարցում է անցկացրել, որոնք անուն են ընտրել նորածնի համար։