Արա Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

0

Թանկանկագին հայրենակցուհիներ.

Շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության հիասքանչ տոնի առթիվ, որն Հայաստանում նշվում է ապրիլի 7-ին:

Այս ծանր ժամանակներում՝ անտեսելով դժվարագույն խնդիրները, որոնց առընչվում են ինչպես ամբողջ պետություններ, այնպես էլ առանձին ընտանիքներ, դուք ևս մեկ անգամ ցուցաբերում եք ձեր լավագույն հատկանիշները՝ որոնց շնորհիվ, դարեր ի վեր վտանգների ենթարկված մեր ժողովուրդը ոչ միայն ֆիզիկապես գոյատևել է, այլև աշխարհի առջև հառնել է որպես բարձր մարդկային հնարավորություններով օժտված ազգ:

Մենք՝ տղամարդիկ, ձեզ պարտական ենք և խոստանում ենք անել ամեն ինչ, որպեսզի դուք միշտ լինեք գեղեցիկ, անհոգ, առողջ ու զվարթ:

Երջանի՛կ եղեք: Թող ձեր ընտանիքներում միշտ խաղաղություն, բարիք ու համաձայնություն լինի:

Leave A Reply

Your email address will not be published.