Վրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հակակորոնավիրուսային թեստի պատասխանը դրական արդյունք է ցույց տվել։ Նա գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ Այս մասին կառավարության ղեկավարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Ղարիբաշվիլին հայտնել է, որ իրեն լավ է զգում և շարունակում է աշխատել հեռավար ռեժիմով։
Վրաստանի կառավարության stopcov.ge կայքի տվյալներով՝ երկրում առ այսօր հաստատվել է կորոնավիրուսի 284 958 դեպք, 3832 մահ։