Վարուժան Հովհաննիսյանը՝ Ռայո Վալեկանոյի ֆուտբոլիստ
Դարպասապահ Վարուժան Հովհաննիսյանը տեղափոխվել է «Ռայո Վալեկանո»: Այդ մասին հայտնում է լրագրող Արարատ Մամբրեյանն իր տելեգրամյան ալիքում։
Հովհաննիսյանի նախորդ ակումբը «Լեգանեսն» էր: Մինչ այդ հայ դարպասապահը խաղում էր ԱՄՆ երիտասարդական թիմերում
Այսօր հայտնի դարձավ, որ 22-ամյա դարպասապահը համալրել է մադրիդյան ակումբի շարքերը եւ խաղալու է երկրորդ թիմում:
Աղբյուր ArmSport.am