ԵԱՏՄ երկրների համար մշակվում են թվային անձնագրեր․ Տիգրան Սարգսյան

0

Եվրասիական զարգացման բանկը, որի բաժնետերերը ԵԱՏՄ անդամ երկրներն են ու Տաջիկստանը, պատրաստում է թվային անձնագրեր անդամ երկրների համար: Դրանց մշակումը թույլ կտա աշխատանքն ավելի նպատակաուղղված դարձնել՝ միության երկրներին օժանդակելու հարցում՝ նրանց առջև ծառացած խնդիրները հաղթահարելու համատեքստում: «Республика Армения»-ին տված հարցազրույցում Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը պատմել է«Թվային նախաձեռնությունների հիմնադրամ»-ի գործունեության ու նոր նախագծերի մասին:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ներկայում աշխատանքներ են տարվում «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» նախագծի ծավալները մեծացնելու համար: «Մենք հիմա զուգահեռ աշխատում ենք Ռուսաստանի կառավարությունից մեր գործընկերների հետ երկրորդ այդպիսի նախագծի շուրջ, որը կոչվում է «Աշխատանքը ԵԱՏՄ-ում»: Դրա իմաստն այն է, որ հեշտացվի աշխատանքային միգրանտների կյանքը և տրամադրվեն նրանց թվային լուծումներ հեռավար կարգով»,-ասել է Տիգրան Սարգսյանը։

«Հիմա պատրաստում ենք թվային անձնագրեր ԵԱԶԲ-ի բոլոր մասնակից երկրների համար, այդ թվում թվային անձնագիր Հայաստանի համար: Այս փաստաթղթի իմաստն այն է, որ նկարագրում ենք ԵԱՏՄ անդամ երկրներում առկա իրավիճակը, թե որքանով են առաջադեմ այս կամ այն բիզնես գործընթացների թվայնացման գործում, ինչ ենթակառուցվածքներ են ստեղծվել, ինչպես է կառավարվում թվային վերափոխումը երկրներում և այլն: Նման անձնագրերի մշակումը թույլ կտա քննարկումների միջոցով վերհանել այս կամ այն խնդրահարույց տեղերը և առավելությունները, որոնք առկա են երկրներում: Պետք է մեր աշխատանքն ավելի նպատակաուղղված լինի միության երկրներին օժանդակելուն ՝ նրանց առջև ծառացած խնդիրները հաղթահարելու համատեքստում»,-ասել է Սարգսյանը:

Leave A Reply

Your email address will not be published.