«Հիասքանչ». Ժաննա Բուտուլյանի հոլովակը
Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը գրավիչ հոլովակ է հրապարակել։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին վառ գույնի պիջակ է կրում։ Ժաննա Բուտուլյանն արձակել է մազերն ու նախընտրել է բնական շպար։ Կերպարն ամբողջացրել է աքսեսուարը՝ վզնոցը։ Հետեւորդները գնահատել են հրապարակումն ու բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել Ժաննային. «Հիասքանչ»․ «դու գեղեցկուհի ես»։
Օրերս հրապարակված կադրերում Ժաննան սեւ տաբատ էր կրում ու սպիտակ վերնաշապիկ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ դիմահարդարմամբ է։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ գոտին եւ խոշոր ականջօղերը։