Սղնախ գյուղի ուղղությամբ որոնումների արդյունքում հայտնաբերվել է եւս 1 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է եւս մեկ աճյուն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է եւս մեկ աճյուն:
Վերջինս, նախնական տվյալներով ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայող է:
ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները, որոնումները կշարունակեն վաղը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
Այսպես, որոնումների ընթացքում, մինչ այսօր հայտնաբերվել է 1524 աճյուն»,- հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։