Հայաստան — Ռումինիա հանդիպման մրցավարները

0

Ֆուտբոլի Հայաստանի և Ռումինիայի հավաքականների միջև 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի հանդիպումը կսպասարկի Լատվիան ներկայացնող մրցավարական անձնակազմ:

Մարտի 31-ին կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 36-ամյա Անդրիս Տրիմանիսը, որին եզրերում կօգնեն Հարալդս Գուդերմանիսը և Ալեկսեյս Սպասջոնիկովսը, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստան — Ռումինիա հանդիպումը տեղի կունենա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն:

Leave A Reply

Your email address will not be published.