Արա, դու ՍԴ որոշումից էնքան կարաս բան հասկանաս, որքան ես չինական հիերոգլիֆից. Գեւորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանն ասում է բուհերի շենքերը վաճառենք, ակադեմիական քաղաք կառուցենք. գաղտնիք չի չէ՞, որ բուհերի շենքերը որ վաճառեն, այնտեղ գրադարան չեն կառուցելու. կամ հյուրանոց են կառուցելու, կամ փաբ: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Էս մարդը բուհի ղադրը գիտի՞, որ տենց արտահայտություն է անում: Ասենք բուհերը տանում են Արարատի մարզ, տարեց դասախոսները, որ մի քանի տարի է մնացել աշխատանքային կարիերան ավարտի, գնա Արարատի մարզ դաս տա, գա՞: Արա, դու էս ինչ ես անում: Ես երեք ուսանող երեխա ունեմ, հիմա իրենք գնան Արարատի մա՞րզ»,-ասաց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՍԴ-ի հայտնի որոշումը մի հատ պիտի կարդանք, տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ որոշումներ կայացնենք, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Արա, դու ՍԴ որոշումից էնքան կարաս բան հասկանաս, որքան ես չինական հիերոգլիֆից: Դու ոնց կարաս ՍԴ որոշում մեկնաբանես»: