BBC-ի տեսանյութը՝ Արցախում «հայկական եկեղեցու անհետացման» մասին, տարածքը Ադրբեջանի վերահսկողությանն անցնելուց հետո
BBC-ի թղթակից Ջոն Ֆիշերը հետաքննել է «հայկական եկեղեցու անհետացումը», որը Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ:
«Ադրբեջանը հայտարարել է, որ էթնիկ հայերը կարող են մնալ Լեռնային Ղարաբաղում, սակայն Հայաստանը հարեւան երկրին մեղադրում է հայկական մշակութային ժառանգության, այդ թվում եկեղեցիների եւ հուշարձանների վնասման ու ոչնչացման մեջ»,- նշվում է նյութում:
Նշենք, որ խոսքը Մեխակավանում (Ջաբրաիլ) Սուրբ Աստվածամոր եկեղեցու մասին է: