Ռուս խաղաղապահները հումանիտար ակցիաներ են անցկացրել ԼՂ-ում՝ ռուսական բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ

0

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ռուսական հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրված հումանիտար օգնության մատակարարումը Ստեփանակերտ։

ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ռուս խաղաղապահները Ռուսական հումանիտար առաքելության և «Доктор Лиза» և «Спеши к добру» բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչների հետ Ստեփանակերտի քաղաքային հիվանանոցին են տրամադրել ավելի քան 50 անուն բժշկական սարքավորում և նյութեր, այս թվում՝ դեֆիբրիլյատորներ, էլեկտրասրտագրիչ, միանգամյա օգտագործման սավաններ, դիմակներ, հակասեպտիկներ և այլն:

Գերատեսչությունը հաղորդում է, որ Ռուսաստանից նվերներ են ստացել նաև Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցի աշակերտները՝ ավելի քան 350 դասագրքեր և գեղարվեստական գրքեր, սեղանի խաղեր՝ փոխանցված Մոսկվայի միջնակարգ դպրոցների աշակերտների և նրանց ծնողների կողմից։

Leave A Reply

Your email address will not be published.