Հայտնի ֆոտոգործակալությունը Մեգան Մարքլի հայցի պատճառով սնանկության եզրին է

0

«Splash News» հայտնի ֆոտոգործակալությունը սնանկացման եզրին է։ Եվ դրանում դերակատարում է ունեցել նաեւ 39-ամյա Մեգան Մարքլը։

Գործակալության նախագահ Էմմա Քերզոնն իր հայտարարությունում երկու չավարտված դատական գործընթաց է հիշատակել, որոնց հետեւանքով գործակալությունը ֆինանսական խնդիրներ է ունեցել։ Դրանցից մեկի մասնակիցները հենց Սասեքսի դուքսերը։

Քերզոնը նշել է, որ հիմա շատ գումար են ծախսում փաստաբանների համար՝ վիճարկելու ամուսինների պահանջները, սակայն Splash News-ն այլեւս ի վիճակի չէ այդպիսի ֆինանսական բեռ տանել։

Նախորդ տարի Մեգան Մարքլն ու արքայազն Հարին դատական հայց են ներկայացրել Splash News-ի դեմ այն պատճառով, որ լուսանկարիչները Վանկուվերում մայրիկի հետ զբոսանքի ընթացքում նկարել էին զույգի մեկուկես տարեկան որդուն՝ Արչիին։ Գործակալությունը նաեւ տեսա եւ լուսանկարել էր Կանադայում նրանց տունը (նրանք այնտեղ ապրել են նախքան ԱՄն տեղափոխվելը)։ Ամուսինները դա համարել են ներխուժում իրենց անձնական կյանք եւ ստիպված են եղել տեղափոխվել։ Լուսանկարները դարձել են հանրության սեփականությունն ու հայտնվել լրատվամիջոցներում։ Թեեւ գործակալությունը ներողություն է խնդրել ամուսիններից եւ խոստացել փոխհատուցում վճարել, Մեգանն ու Հարին որոշել են գործը դատարան հասցնել։  

Դատարանը բավարարել է դուքսերի հայցը։ Նմանատիպ մեկ այլ հաց ընդդեմ ընկերության դուստր կազմակերպության շարունակում է քննվել բրիտանական դատական համակարգում։ Քերզոնի խոսքով՝ գործն ընկերության համար չափազանց թանկարժեք է՝ իրավունքները պաշտպանելու եւ փաստաբանների ծառայությունները վճարելու համար, այնպես որ, հավանական է, որ այս անգամ եւս դետարանը որոշում կկայացնի հօգուտ ամուսինների։

Leave A Reply

Your email address will not be published.