Ժան-Պոլ Գոտիեն գուլպաներ է թողարկել ի աջակցություն ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի

0

Ժան-Պոլ Գոտիեն որոշել է գուլպաների բարեգործական հավաքածուով աջակցել ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարին։ Դրանց վրա առկա գրությունը՝ «Safe Sex Forever» (անվտանգ սեքս առհավետ) հղում է կատարում վերնաշապիկների պրինտերին հավաքածուից, որը ֆրանսիացի դիզայները ցուցադրել է 1996թ․-ին։

«ՁԻԱՀ-ի դեմ պայքարն առաջին հերթին անձնական պատմություն է, այդ պայքարն ինձ հատկապես մոտ է։ Ես բախվեցի այդ չարիքի հետ, երբ այն խլեց ընկերոջս (1990թ․-ին մահացել է նրա զուգընկեր  Ֆրանսիս Մենյուժը)»,- WWD-ին հայտնել է նա։

Գուլպաները հնարավոր է գնել մարտի 26-ին հատուկ կայքում եւ փարիզյան Tom Greyhound բուտիկում։ Մեկ զույգի արժեքը կազմում է 22 եվրո։ Հավաքված միջոցները կուղղվեն «Sidaction» կազմակերպությունը, որը զբաղվում է ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի ուսումնասիրության ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ օգնություն է ցուցաբերում մարդկանց, որոնք ապրում են այդ հիվանդությունների հետ։

Հուլիսին Jean Paul Gaultier-ն կներկայացնել կուտյուրային համագործակցությունը ճապոնական Sacai ապրանքանիշի հիմնադիր Չիտոսե Աբեի հետ։


 

Leave A Reply

Your email address will not be published.