Վիրավորանքի համար կսահմանվի երեք հազարապատիկ, զրպարտության համար՝ վեց հազարապատիկ տուգանք․ Ալեն Սիմոնյան

0

ԱԺ պատգամավորների քննարկմանն է ներկայացվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին  օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ։ Հիմնական զեկուցող Ալեն Սիմոնյանը նշեց․

«Առաջարկվում է 1087 հոդվածի առաջին հոդվածում  7-րդ մասի 3-րդ կետում 1000 թիվը փոխարինել  երեք հազարապատիկ թվով , 8-րդ մասի 2-րդ կետում 2000 թիվը փոխարինել վեց հազարապատիկ թվով։ Ասեմ, որ առաջին ընթերցմամբ մենք ընդունել ենք 5000 և 10 հազարապատիկ թվով, բայց խորհրդակցելով գործընկերներիս հետ, ինչպես նաև Արդարադատության նախարարության հետ համագործակցելով, եկել ենք այն տրամաբանությանը, որ այնուամենայնիվ նաև հաշվի առնելով  ՀՀ-ում ինֆլացիայի աստիճանը, ինչպես նաև այսօրվա ստեղծված իրավիճակը համաձայնել եմ և այսօր օրենքը երկրորդ ընթերցմամբ ձեզ եմ ներկայացնում ավելի նվազ տարբերակով՝ վիրավորանքի համար երեք հազարապատիկ, զրպարտության համար վեց հազարապատիկ տարբերակով»,-  ասաց Ալեն Սիմոնյանը։ 

Leave A Reply

Your email address will not be published.