Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք

0

Արցախում մարտի 22-ին կատարված 70 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է ընդհանուր առմամբ 4 069 քաղաքացու հետազոտություն, որից 559-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,-հայտնում են Արցախի առողջապահական գերատեսչությունից՝ հորդորելով հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Leave A Reply

Your email address will not be published.