Ո՞ր մթերքներն են բարելավում ուղեղի աշխատանքը
Որոշ մթերքներ բարելավում են ուղեղի աշխատանքը եւ թույլ են տալիս մտածողական ունակությունները լավ վիճակում պահել, ասում է սննդաբան Միխայիլ Գինզբուրգը (Ռուսաստան):
Նրա խոսքով՝ ուղեղի վրա առավել դրական ազդեցություն են ունենում են ճարպոտ ծովային ձկները, ինչպիսիք են սաղմոնը կամ սկումբրիան:
«Դրանցում շատ օմեգա-3-պոլիչհագեցած ճարպաթթուներ կան, որոնք անհրաժեշտ են նյարդային բջիջների թաղանթների կառուցման համար»,- ասել է Գինզբուրգը «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում եւ նշել է մթերքները:
Երկրորդ տեղում են ձուն եւ ձվի դեղնուցն է: Այս մթերքները ֆոսֆոլիպիդներ են պարունակում, որոնք անհրաժեշտ են ֆոսֆոլիպիդի մեմբրանների կառուցելու համար:
Երրորդ տեղում են «գունավոր բանջարեղենները», ինչպիսիք են գազարը, լոլիկը, պղպեղը եւ դդումը:
«Դրանք բետա-կարոտին եւ կարոտինոիդներ են պարունակում, որոնք հստակ հակաօքսիդիչ ազդեցություն ունեն»,- նշել է մասնագետը:
Այս ցուցակի չորրորդ տեղում ցիտրուսային մրգերն են, իսկ հինգերորդը՝ մի շարք համեմունքներ, ինչպիսիք են քրքումը, կոճապղպեղը եւ սխտորը: