Հայտնի է դարձել Բրեդ Փիթի արձագանքը՝ Անջելինա Ջոլիի կողմից հնչեցված բռնության մեղադրանքներին

0

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը վշտացել է՝ իմանալով, որ իր նախկին կինը՝ Անջելինա Ջոլին, պատրաստվում է դատարանում իր կողմից կենցաղային բռնության ապացույցներ ներկայացնել։ Դերասանի արձագանքի մասին New York Post-ին պատմել է Փիթին մոտ կանգնած աղբյուրը։

«Բրեդը վշտացել է այն բանի համար, որ Անջելինան որոշել է գնալ այդ ճանապարհով։ Ամուսնալուծությունից հետո զույգը շատ բացասական զգացմունքներ ունի: Նա պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար, ընդունել է իր նախկին սխալները, դադարել է խմել», — ասել է թերթի զրուցակիցը։

Աղբյուրը հայտնել է, որ Ջոլիի եւ Փիթի համատեղ կյանքը «շատ կրքոտ էր եւ որոշ դեպքերում թունավոր»։ «Ինչպես շատ զույգեր, նրանք նույնպես վիճել են, բայց շատ լավ պահեր նույնպես ապրել են»։

«Բրեդը եւ նրա ներկայացուցիչները երբեք չեն հարձակվել Անջելինայի վրա։ Բայց հիմա նրա պաշտպանությունը կարծում է, որ արտահոսքը (հաղորդումներն այն մասին, որ Ջոլին դատարանի առջեւ կկանգնի բռնության ապացույցներով, հայտնել է Lenta.ru-ն) տեղի է ունեցել այն հաշվարկով, որ ազդի դատարանի որոշման վրա։ Բրեդը կարծում է, որ իրեն փորձում են մեկուսացնել սեփական երեխաներից, եւ նա խիստ հիասթափված է դրանից», — հավելել է թերթի զրուցակիցը։

Մարտի 19-ին հայտնի է դարձել, որ Ջոլիի եւ Փիթի ավագ որդին՝ 19-ամյա Մեդոքսը, դատարանում ցուցմունք է տվել հոր դեմ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոլին նախկին ամուսնու կողմից ընտանեկան բռնության ապացույցներ կներկայացնի ամուսնալուծության գործընթացի շրջանակներում, որը սկսվել է 2016 թվականի սեպտեմբերին:

Leave A Reply

Your email address will not be published.