Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 506 նոր դեպք, մահացել է 15 մարդ

0

Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 506 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 184219 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 808355 վերջին մեկ օրում` 3753 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 11278 պացիենտ. մեկ օրում ավելացել է 59-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 168721 անձ` վերջին մեկ օրում 432 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 3360 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 860 է:

Leave A Reply

Your email address will not be published.