«Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցում ԱԺ արտահերթ նիստին, «Լուսավոր Հայաստանն» առարկություններ ունի

0

ԱԺ-ում արտահերթ նիստ է հրավիրվել, քննարկվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված օրինագիծը կքննարկվի հրատապ ռեժիմով, այն է՝ երկրորդ ընթերցումը տեղի կունենա առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում:

Նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում, իսկ «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել այն հրատապ ռեժիմով քննարկելու հարցին: Նրանց կարծիքով՝ հանրային սեկտորի ներկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել կարծիքներ ու առաջարկություններ ներկայացնել: Հեղինակ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում հանձնաժողովում առաջարկությունները լիարժեք կքննարկվեն, ինչը չի գոհացրել ընդդիմության պատգամավորներին: Նրանք դեմ են քվեարկել հրատապ ռեժիմով քննարկմանը: Այնուամենայնիվ, 74 կողմ, 14 դեմ ձայներով որոշվել է հարցը քննարկել հատուկ ընթացակարգով:

Leave A Reply

Your email address will not be published.