Լրագրողները գուշակում են, թե ում են Մեգան Մարքլն ու արքայազն Հարին մեղադրել ռասիզմի համար

0

Ամենաշոկային հայտարարություններից մեկը, որը Մեգան Մարքլն արել է Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում, այն էր, որ նրա ամուսնու՝ արքայազն Հարիի ընտանիքի անդամներից ինչ-որ մեկը շատ է անհանգստացել առաջնեկի մաշկի գույնի պատճառով։ Դքսուհին պատմել է, որ շոկի մեջ է եղել թագավորական ընտանիքի ներկայացուցիչների հայտարարությունից, որ երեխան արքայազն չի դառնա եւ անձնական անվտանգություն չի ունենա։

Ընդ որում, Մեգանը հրաժարվել է պատասխանել հարցին, թե ով է դա եղել։ Մարքլի խոսքով՝ դա չափազանց մեծ հարված կհասցներ թագավորական ընտանիքի անդամներին։ Միայն թե Օփրան հայտարարել է, որ Հարին անձամբ է խնդրել հասկացնել, մարդը, ու մասին խոսում էր իր կինը, Եղիսաբեթ Երկրորդը կամ արքայազն Ֆիլիպը չի եղել։

Daily Mail-ի լրագրողները նշել են՝ քանի որ խոսքը Բուքինգհեմյան պալատի ներսում խոսակցությունների եւ մարդկանց մասին է եղել, որոնք ակնհայտորեն որոշակի ազդեցություն են ունեցել, առավել հավանական թեկնածուներ են մնում արքայազն Ուիլյամը, արքայազն Չարլզը եւ Կամիլա Փարքեր-Բոուլզը։

Թագավորական ընտանիքի անդամներն առայժմ ոչ մի մեկնաբանություն չեն արել, սակայն արքայազն Չարլզի կենսագիրը՝ Ջոնաթան Դիմբլբին, BBC Radio 4-ի լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի կարող հավատալ, որ գահի ժառանգորդը կարող էր նման անտակտ մեկբանանություններ անել։ «Նա մարդ է, որի պրոֆեսիոնալ գործունեությունը միշտ նվիրված է եղել մարդկանց միավորելուն, ոչ թե բաժանելուն»,- նշել է Ջոնաթանը։

Ի դեպ, լրացուցիչ հոլովակում, որը հրապարկվել է ամերիկյան «CBS» ընկերության Twitter-ի էջում, Օփրան Հարիին եւ Մեգանին հարցրել է՝ արդյոք նրանք Մեծ Բրիտանիան լքել են ռասիզմի պատճառով։ Արքայազնը խոստովանել է, որ դա եղել է հիմնական պատճառներից մեկը։

Leave A Reply

Your email address will not be published.