«Ֆուտբոլում հարգանքը կարևոր է». «Բարսելոնան» պատասխանել է «Սևիլիայի» ծաղրանքին
Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալուց հետո պատասխանել է «Սևիլիայի» թվիթերյան էջի գրառմանը։
Փետրվարի 17-ին «Սևիլիան» թվիթերյան էջում հրապարակել էր Ժերար Պիկեի լուսանկարը «Բարսելոնայի» ու ֆրանսիական ՊՍԺ-ի միջև Չեմպիոնների լիգայի առաջին խաղում, որտեղ փարիզյան ակումբը հաղթել էր 4։1 հաշվով։ Այդ դրվագում «Բարսելոնայի» պաշտպանը փորձում է կանգնեցնել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին։ Լուսանկարում Պիկեն ներկայացվել էր որպես Եվրոպայի լիգա, իսկ Մբապեն՝ «Սևիլիայի» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում:
«Ֆուտբոլում հարգանքը կարևոր է»,- «Սևիլիայի» հրապարակմանը պատասխան է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել էր «Սևիլիայի» հաղթանակով՝ 2:0 հաշվով: Պատասխան խաղում «Բարսելոնան» հաշիվը 2:0 դարձրեց ավելացված ժամանակի չորրորդ րոպեին, իսկ լրացուցիչ ժամանակում խփեց ևս մեկ գոլ:
Վերջին 13 մրցաշրջաններում «Բարսելոնան» 10-րդ անգամ կխաղա Իսպանիայի գավաթի եզրափակիչում։