Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են դատարանի բակում

0

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում այսօր՝ մարտի 2-ին, հավաքվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։

Այստեղ եկավ նաեւ պաշտպանության նախկին նախրար Սեյրան Օհանյանը, ով եւս անցնում է այդ գործով: «Շնորհակալ ենք, որ այստեղ եք, մեզ հետ եք: Ամեն երեքշաբթի մենք էստեղ աշխատանքի ենք գալիս: Գնանք, որովհետեւ երկար ենք մասնակցում: Դուք էլ գնացեք ամեն մեկդ ձեր խնդիրներով»,-ասաց նա:

Ներկաները սկսեցին վանկարկել. «ազգ, բանակ, հաղթանակ»: Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Կորցրել են տունս Հադրութում, չեմ ուզում կորցնել հայրենիքս»:

Նշենք, որ դատարանի ներսում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբը կոչ էր արել նրա աջակիցներին հավաքվել դատարանի բակում:

Leave A Reply

Your email address will not be published.