Եթե իմ պահվածքում, որևէ կերպ նման նշաններ եք զգացել՝ ես ներողություն եմ խնդրում․ Արարատ Միրզոյանը՝ Անի սամսոնյանին
«Հարգելի տիկին Սամսոնյան, ինչ-ինչ, բայց ինձ մեղադրել արհամարական վերաբերմունքի մեջ, ոչ միայն խորհրդարանականների, առհասարակ, այլև խորհրդարանական ընդդիմւթյան նկատմամբ, ես կարծում եմ տեղին չի, ընդհանրապես, ես այդպիսի վարքագիծ ջանում եմ չդրսևորել, դա ինձ հատուկ չի, բայց եթե իմ պահվածքում , որևէ կերպ նման նշաններ եք զգացել ես ներողություն եմ խնդրում»,- այս մասին ԱԺ-ում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին այն հարցին՝ հիշում է արդյոք Արարատ Միրզոյանը, թե ով է իրեն ընտրել որպես ԱԺ նախագահ և ինչո՞ւ է արհամարհական վերաբերմունք ցուցաբերում այն խմբակցությունների նկատմամբ ովքեր իրեն ընտրել են այդ պաշտոնում։