Ալեք եւ Հիլարիա Բոլդուինները հինգերորդ երեխայի լույս աշխարհ գալուց կես տարի հետո վեցերորդ անգամ ծնողներ են դարձել
Դերասան Ալեք Բոլդուինի կինը՝ Հիլարիան, սոցիալական ցանցերում հայտարարել է, որ իրենց ընտանիքը համալրվել է։ Նորությունն անակնկալ է եղել հետեւորդների համար, քանի որ նրանց կրտսեր որդին՝ Էդուարդոն, լույս աշխարհ է եկել վերջերս՝ 2020թ․-ի սեպտեմբերին։
Զույգը չի բացահայտել փոքրիկի անունն ու սեռը, ինչպես նաեւ չի նշել՝ արդյոք օգտվել է փոխնակ մոր ծառայություններից։ Հիմա նրանք մեծացնում են եւս հինգ երեխաներին՝ որդիներ Ռոմեոյին, Լեոնարդոյին, Ռաֆայելին եւ Էդուարդոյին, ինչպես նաեւ դստերը՝ Կարմենին։