Ժողովուրդը Նիկոլին պետք է նոր մարտի 1-ի համար:

0

Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը շատ նմանություններ ունեն: Օրինակ Նիկոլի սիրտը սիմվոլիզմ է ուզում: Ալիևն էլ էր սիմվոլիզմ սիրում, դրա համար էլ իր երկրի անկախության օրը Նիկոլից Շուշին նվեր ստացավ: Նորից մարտի 1, նորից ժողովրդի կրքերի բորբոքում, նորից փողոց ու միտինգ: Իհարկե, սիմվոլիկ է: Բայց ի՞նչ ունի իր ժողովրդին ասելու: Այն, որ բանկը, մտավորականությունը, կաթողիկոսները իր հրաժարականն են պահանջո՞ւմ, այն, որ բանակի հրամանատարության պահանջը իր կարծիքով ռազմական հեղաշրջո՞ւմ է: Դրա մասին բոլորը գիտեն ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում և բոլորը ծիծաղում են նրա անպատասխանատու հայտարարությունների վրա: Պաշտպանում են միայն իր «ուսապարկերն» ու թուրքերը: Ահա շատ կարճ այն մասին, ինչ պետք ասի իր հանրահավաքին բերված «ժողովրդին»: Բայց բամբասելու է դատարաններից, որովհետև դեռ կան ողջախոհ դատավորներ, ովքեր հրաժարվում են կատարել իր ապօրինի ցուցումները: Բամբասելու  Է ԳՇ պետից, ով իր հրաժարականն է պահանջել: Հաստատաբար չի ասի, թե ո՞ւր կորավ հայկական «Բորինգը», չի ասի, թե ինչպե՞ս ռազմարդյունաբերական ցուցահանդեսին միայն բուկլետները հասան, չի ասի, թե ինչպե՞ս չափեց «Իսկանդերի» 10 %-ը, ինչպե՞ս հանձնեց Արցախի 25 %-ը: Իր հրապարակի մասային դա չի՞ հետաքրքրում, թե՞ իանքնահաստատման խնդիր ունի կապիտուլյանտը:

Նաև խոստացել է գերիների ու անհետ կորածների խնդիրը քննարկել: Ի՞նչ կարող է ասել նրանց ծնողներին, ի՞նչ է ուզում լսել նրանցից: Հրապարակում քննարկելու է՝ մեր տղաները ռազմագերի՞ են, թե դիվերսա՞նտ: Թե՞ մտածում է, որ վարչական ռեսուրսով հավաքած հրապարակով կարող է Ալիևին սպառնալ և դիրքորոշում փոխել: Արցախյան հիմանախնդրի կարգավորումն էլ էր խոստացել հրապարակում քննարկել, սակայն միայն Ալիևի հետ քննարկեց ու երկիրը բերեց պատերազմի և կապիտուլյացիայի, զոհերի ու ավերածության:  

Նիկոլի այսօրվա հանրահավաքը հիշեցնում է 2020 թվականի ամանորի գիշերվա ելույթը, որի համար ժողովուրդը միայն ֆոն էր և մատաղ արեց իր պարտվողական ամբիցիաներին: Այսօր էլ նրան հանդիասատես է պետք, բայց արդեն իր ձեռքից հեռացող իշխանությունը պահելու համար և միջոցների մեջ խտրականություն չի դնելու: Ժողովուրդը Նիկոլին պետք է նոր մարտի 1-ի համար:

Leave A Reply

Your email address will not be published.