Չփորձեք տապալել ԱԺ նիստը. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլի» պատգմավորներին

0

Հիմա ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի պատգամավորներով մենք կմտնենք ԱԺ՝ մասնակցելու արտահերթ նիստին, որտեղ պետք է քննարկենք ռազմական դրության չեղարկումը եւ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, որը պետք է լինի բացառապես մեւ միայն քաղաքական ճանապարհով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո երթի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պտգմավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա դիմեց ԱԺ «Իմ քայլը» խմբկցության պատգամավորներին՝ նշելով. « Ես գիտեմ, որ ձեր մեջ կան հայրենասեր մարդիկ, որոնք պատանդ են Փաշինյանի ձեռքին: Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, չփորձեք տապալել նիստը, որովհետեւ պատասխանատվություն եք կրելու Հայաստանի պետականության համար»:

Նշենք, որ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես են եկել ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը»:

Leave A Reply

Your email address will not be published.