Կրեմլում մեկնաբանել են Հայաստանում տիրող իրավիճակը

0

Կրեմլում տագնապով հետեւում են Հայաստանում տիրող իրավիճակին, սակայն տեղի ունեցածը համարում ենք Կովկասում Ռուսաստանի համար կարեւոր եւ մտերիմ դաշնակից երկրի ներքին գործը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը: Փաշինյանը հայտնել է, որ իր հրաժարականի մասին զինված ուժերի պահանջից հետո պաշտոնից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Վարչապետի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքից ազատել է ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին, որը, լրատվամիջոցների տվյալներով, ծաղրել է «Իսկանդեր» համալիրների մասին կառավարության ղեկավարի խոսքերը:

«Մենք տագնապով հետեւում ենք Հայաստանում իրավիճակի զարգացմանը: Մենք դա համարում ենք բացառապես Հայաստանի ներքին գործը: Հայաստանը Կովկասում Ռուսաստանի կարեւոր եւ մտերիմ դաշնակիցն է»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանում տիրող իրավիճակը:

Leave A Reply

Your email address will not be published.