Ամեն մեկս իր խղճի կոչումով պայքարենք այն տարրերի դեմ, որոնք ազգադավ են, որոնք չեն կարողանում ղեկավարել. Արմեն Չարչյան
Բժշիկները միշտ եղել են ժողովրդի կողքին, բժիշկները ապաքաղաքական տարրեր են, բարձր են ցանկացած քաղաքականությունից, բայց դա երբեք չեն նշանակում, որ մենք չենք ունեցել մեր քաղաքացիական դիրքորոշումը, որը հմահունչ է մեր ազգի այսօրվա հրմայականին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ նշեց բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արմեն Չարչյանը:
Շնորհիվ բժիշկների, արցախյան առաջին պատերազմի վիրավորների մոտ 70 տոկոսը, իսկ դա 20 հազար մարդ է, երկու լրիվ կազմակերպված դիվիզիա հետ վերադարձան պատերազմ: Այսօրվ հաղթանակը կարող է լինել միայն մեր ազգի համախմբումով: Մենք երբեք չենք տարնջատել սեւը սպիտակից: Ամեն մեկս իր խղճի կոչումով պայքարենք մեր ազգի թուրքերից ազատագրման համար, այն տարրերից, որոնք ազգադավ են, որոնք չեն կարողանում ղեկավարել: Ինձ համար միեւնույն է՝ ինչից են մեր կորուստները՝ ապաշնորհ կառավարումից, թե դավաճանությունից կամ անկարողությունից»,-ասաց նա: