Քեյթ Ուինսլեթը պատմել է, թե ինչպես են լրատվամիջոցները հալածել իրեն ավելորդ քաշի պատճառով. «Պարզապես գարշելի էր կարդալ»
«Տիտանիկ» եւ «Համլետ» ֆիլմերում գլխավոր դերերից հետո բրիտանացի հայտնի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը բախվել է լրատվամիջոցների հալածանքին։ Աստղին քննադատել են ավելորդ քաշի պատճառով։ Իսկ հայտնի դերասանուհի Ջոան Ռիվերսը կոպիտ կատակ է արել՝ ասելով, որ «Տիտանիկը» երբեք չէր խորտակվի, եթե Քեյթ Ուինսլեթը մի փոքր նիհարեր։ Այդ ժամանակ Ուինսլեթը սուր էր արձագանքում քննադատությանն ու ամեն ինչ սրտին մոտ ընդունում։
«Երբ ես 20 տարեկան էի, մարդիկ ինձ հաճախ էին ասում քաշիս մասին։ Եվ ես հաճախ էի ստիպված լինում մեկնաբանել արտաքինս, ինչի պատճառով ես համառ եւ ուղիղ մարդու պիտակ ձեռք բերեցի։ Բայց ես պարզապես պաշտպանվում էի»,- The Guardian-ին տված հարցազրույցում ասել է նա։
Ուինսլեթը նշել է, որ իր մասին քննադատական հոդվածներ կարդալը չափազանց տհաճ էր։ Դրա հետեւանքով նա կորցրել է ինքնավստահությունն ու կարող էր հրաժարվել Հոլիվուդի հետ կապված երազանքներից։ «Դա քայքայել է իմ ինքնավստահությունը։ Ես չէի ցանկանում Հոլիվուդ գնալ, քանի որ մտածում էր, որ եթե իմ մասին Անգլիայում այդպես են խոսում, ինչ կլինի, եթե ես այնտեղ հայտնվեմ։ Բացի այդ՝ դա խաթարում է ձեր տպավորությունն այն մասին, թե ինչն է գեղեցիկ»,- ասել է Քեյթը։
Անկախ ապրած ցավից՝ Ուինսլենթը նշել է, որ երջանիկ է տեսնել, թե որքան շատ բան է փոխվել։ «Դուք հիշո՞ւմ եք ժամանակը, երբ թենիստիտուհիները ճանաչված ու շատ ավելի մկանուտ դարձան, ինչպիսին էին նրանք նախկինում։ Ես հանկարծ զգացի, որ դա տեղի է ունենում նաեւ դերասանական միջավայրում։ Մասամբ այն պատճառով, որ դա տեղի է ունեցել #MeToo շարժման արդյունքում, բայց նաեւ այն պատճառով, որ կանայք սկսել են միմյանց հետ կապ զգալ: Հիմա մենք ավելի քիչ ենք վախենում ասել այն, ինչ մտածում ենք»,- նշել է նա։
Դերսանուհին սովորել է ուշադրություն չդարձնել քննադատությանը, երբ 2000թ․-ին առաջին անգամ մայրդ է դարձել. աստղն առաջին ամուսնուց՝ Ջիմ Տրիպլտոնից լույս աշխարհ է բերել դստերը՝ Միա Տրիպլոտնին. դերասանուհին երեք դուստր ունի։
Ուիսնելթը նշել է, որ փորձն իրեն սովորեցրել է դստերը դաստաիարակել սեփական մարմինը սիրելու զգացումով։ «Ես կանգնում եմ հայելու առաջ եւ ասում Միային. «Մեր բախտն այնքան է բերել, որ մենք այս կազմվածքն ունենք»,- նշել է նա։