«Դուք հո խուժան չեք». Ոստիկանները փորձում էին բերման ենթարկել Իշխան Սաղաթելյանին, նրա դեմքից արյուն էր հոսում

0

Ոստիկանությունը շարունակում է քաղաքացիներին բերման ենթարկել կառավարության 3-րդ մասնաշենքին հարակից տարածքից: Մասնավորապես, ոստիկանները փորձեցին բերման ենթարկել «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, սակայն նրան հաջողվեց դուրս պրծնել ոստիկանների ձեռքից և հեռանալ ակցիայի տարածքից։

Նրան հետապնդեցին ոստիկանները և կրկին փորձ արեցին բերման ենթարկել։ Ինչպես նկատելի էր, Իշխան Սաղաթելյանի դեմքից արյուն էր հոսում։ Ի վերջո նրան բերման չենթարկեցին։ «Դուք հո խուժան չեք: Նիկոլ, ամեն ինչի համար պատասխան ես տալու»,-ասաց Սաղաթելյանը:

Նշենք, որ Կառավարության մասնաշենքերի մոտից  Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող 25 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ ընդդիմությունը հայտարարել էր այսօր ռավոտյան Նիկոլ Փաշինյանը պետք է այցելի Կառավարության թիվ 3 մասնաշենք եւ կոչ էին արել արգելել նրա տեղաշարժը: Մինչև ակցիայի մեկնարկը շենքերը շրջափակվել էին ոստիկանության բազմաթիվ ծառայողներով, որոնց պաշտպանությամբ էլ Փաշինյանն այցելեց Կառավարության 3-րդ մասնաշենք:

Leave A Reply

Your email address will not be published.