ԱՄՆ-ում ևս մեկ Boeing է վթարային վայրէջք կատարել շարժիչի պատճառով

0

Ամերիկյան Յուտա նահանգի Սոլթ-Լեյք-Սիթի քաղաքի օդանավակայանում Delta Air Lines ավիաընկերության Boeing 757-200 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել․ այն Ատլանտայից Սիեթլ էր ուղևորվում։ Այս մասին հայտնում է Քաղավիացիայի դաշնային վարչությունը, փոխանցում է տեղի KSL-TV հեռուստաալիքը։

Ինքնաթիռի մոտ խնդիրներ են առաջացել՝ կապված ձախ շարժիչի հետ։ Վարչությունը ստուգում է անցկացնում։ Տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Boeing 777 –ի թռիչքի ժամանակ շարժիչը բռնկվել էր, դրա մասներն ընկել էին Կոլորադո նահանգի Բլումֆիլդ քաղաք։

Դրա հետ կապված Boeing ընկերությունը խորհուրդ է տվել դադարեցնել Pratt & Whitney PW4000-112 շարժիչներով Boeing 777 ինքնաթիռների թռիչքները։

Leave A Reply

Your email address will not be published.