Burberry-ն հաղթել է «երկվորյակ» ապրանքանիշի դեմ դատական գործը

0

Սուչժոուի դատարանը կայացրել է նախնական որոշում Baneberry ապրանքանիշի հիմնադիր Xinboli Trading (Shanghai) Co.  ընկերության դեմ Burberry-ի հայցով։ Բրիտանական ապրանքանիշը չինականին մեղադրել է կրկնօրինակման եւ հեղինակային իրավունքների խախտման համար։

Baneberry-ն չինական ամենաարագ զարգացող ապրաքանիշերից է։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում այն  40 առցանց խանութ է բացել, միեւնույն ժամանակ մեծացրել առցանց վաճառքը։ Baneberry-ի լոգոտիպի վրա, ինչպես Burberry-ի դեպքում հեծյալ է նկարված։ Ապրանքանիշն իր արտադրանքում լայնորեն օգտագործում է վանդակներ։

Գործով դատական գործընթացը դեռեւս ավարտված չէ։ Business of Fashion-ը նշում է, որ չինական իրավական համակարգի դեպքում նման նախնական որոշումները հազվադեպ են։ Դատավորների հայտարարության համաձայն՝ գործը հատկապես արագ քննության կարիք ուներ, քանի որ Baneberry-ն գնորդներին մոլորեցրել է. չինացի հաճախորդները ցանկացել են Burberry-ի վանդակավոր իր գնել, բայց հանդիպել են Baneberry-ին։

Leave A Reply

Your email address will not be published.