Կլոպ. «Մանչեսթեր Սիթիից» հետ չէինք մնա 16 միավոր, եթե լիներ նորմալ մրցաշրջան
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է թիմի անհաջող ելույթներին:
«Երբեք իրավիճակը չի եղել այսպիսին, որ մենք չմտածեինք, թե ինչպես կարող ենք շրջանցել «Մանչեսթեր Սիթիին» կամ դառնալ Անգլիայի լավագույն թիմը: Մերք պարզապես կցանկանայինք լինել մեր լավագույն տարբերակը: Նման հնարավորություն դարձյալ կունենանք:
Չենք կարող անել ավելին, քան ցուցադրել մեր լավագույն խաղը: Իհարկե, դրա համար անհրաժեշտ է մի քիչ հաջողություն, քիչ վնասվածքներ և այլն: Մենք «Մանչեսթեր Սիթիից» հետ չէինք մնա 16 միավոր, եթե լիներ նորմալ մրցաշրջան: Կարծում եմ՝ Գվարդիոլան ևս նույնը կասեր իմ փոխարեն: Սակայն այդպես ստացվել է, և մենք ընդունում ենք դա: Այս մրցաշրջանում մենք չենք մտածում «Մանչեսթեր Սիթիին» հասնելու մասին: Մենք մտածում ենք, թե որքան կարող ենք բարձրանալ մրցաշարային աղյուսակում: Աշխատելու շատ տեղ ունենք»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Էվերտոնի» դեմ փետրվարի 20-ին տեղի ունեցած խաղում (0:2) «Լիվերպուլը» չորրորդ անընդմեջ տնային պարտությունը կրեց Պրեմիեր լիգայում: Նման անհաջող շարք լիվերպուլցիները նախորդ անգամ ունեցել էին 1923 թվականին: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 40 միավորով 6-րդ տեղում է: