Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը առաջատարներն են
Շարունակվում է Հայաստանի շախմատի կանանց առաջնությունը: Երեկ կայացած 3-րդ տուրում մրցաշարի առաջատար Մարիա Գևորգյանը ոչ-ոքի է խաղացել Վերոնիկա Խաչատրյանի հետ։
Մյուս պարտիաները արդյունավետ ավարտ են ունեցել: Սուսաննա Գաբոյանը հաղթել է Աննա Խաչատրյանին, Սիրանուշ Ղուկասյանը՝ Նարե Առաքելյանին, Մարիամ Ավետիսյանը՝ Աստղիկ Հակոբյանին, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ Արփինե Գրիգորյանին։
3-րդ տուրից հետո Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը 2,5-ական միավորով գլխավորում են աղյուսակը։ Սիրանուշ Ղուկասյանը, Մարիամ Ավետիսյանը և Վերոնիկա Խաչատրյանը 2-ական միավորով բաժանում են 3-5-րդ հորիզոնականները։