954 մլն դրամ կհատկացվի աջակցության ծրագրերը շարունակելու համար
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց տարբեր ոլորտներում աջակցության ծրագրերը շարունակելու որոշումը, որով բյուջեից 954 մլն դրամ կհատկացվի։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց․ «Այս որոշմամբ մենք մոտ 954 մլն դրամ ուղղում ենք մեր նախկինում կայացրած մի շարք որոշումներով ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Դրանից 99 մլն դրամ ուղղվելու է նախորդ տարի աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագրի ներքո ծագած պարտավորությունների մի մասի կատարմանը, 32․5 մլն դրամ հատկացվելու է տուրիստական ոլորտում ընդգրկված տրանսպորտային ընկերությունների համար գործող միջոցառման ապահովման համար։ 165 մլն դրամ կհատկացվի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատցումանը՝ 2020 թվականին առաջացած պարտավորությունների կատարմանը։ Այստեղ արդեն մենք փոխհատուցել ենք 274 մլն դրամ, ևս 165 մլն դրամ փոխհատուցելու ենք՝ մոտավորապես 4․4 մլն լիտր կոնյակի արտահանման խթանման ուղղված ծրագիր էր անցած տարվանը։ 114 մլն դրամ կուղղվի պատերազմական գորոծղությունների ընթացքում մարդկանց և զինծառայողների խնդիրների բավարարմանը։ Եվ 543 մլն դրամ էլ կուղղվի կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժումը, խնամքը և սնունդը ապահովելուն։ Սա դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների պարտավորությունների կատարման ապահովման համար է»։