Յուրի Խաչատուրովն իրեն վատ է զգացել դատարանում

0

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն իրեն վատ է զգացել դատարանում:

Նրա վիճակը վատացել է ընդմիջման ժամանակ, շտապօգնություն է հրավիրվել: Վերսկսելով նիստը` դատավոր Աննա Դանիբեկյանը հետաքրքրվեց` արդյո՞ք Խաչատուրովը կարող է ներկա գտնվել դատավարությանը: Գեներալն ասաց, որ գլխապտույտ եւ ճնշման տատանումներ ունի: Դատավորն արձանագրեց, որ նման պայմաններում անհնար է շարունակել նիստը եւ հետաձգեց այն:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը խնդրեց հաջորդ նիստը չնշանակել փետրվարի 23-ին, քանի որ այդ օրը նրա մասնակցությամբ մեկ այլ նիստ է նշանակված, ընդ որում, այն վերաբերում է նաեւ դատավորին:

Դատավորն անտեսեց խնդրանքը եւ նիստը նշանակեց փետրվարի 23-ին` նախազգուշացնելով, որ բացակայությունը որպես անհարգալից վերաբերմունք կդիտվի:

Նշենք, որ գեներալի առողջությունը վատացավ դռնփակ նիստից հետո, որի ընթացքում քննարկվում էր նրա փաստաբանի ներկայացրած միջնորդությունը: Միջնորդագրի բովանդակությունը, ինչպես նաեւ դատարանի որոշումը, դեռ չեն հրապարակվել:

Leave A Reply

Your email address will not be published.