3 շախմատիստներ նվաճեցին Հայաստանի Բարձրագույն խմբի ուղեգիր

0

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեել է Հայաստանի առաջին խմբի առաջնությունը, որի հաղթողի կոչումը նվաճել է գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը: Նա 13 հնարավորից վաստակել է 9 միավոր: 8.5 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը, իսկ Մամիկոն Ղարիբյանը 8 միավորով եզրափակել է լավագույն եռյակը։ Նշված 3 շախմատիստները նվաճել են Հայաստանի Բարձրագույն խմբի ուղեգրեր։ 

Ավելի վաղ հայտնի էին դարձել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մյուս 9 մասնակիցների անունները: Տղամարդկանց Հայաստանի 81-րդ առաջնությանը կմասնակցեն նաև Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյան, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:

Կանանց Հայաստանի 76-րդ առաջնությանը կմասնակցեն Մարիա Գեւորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Մկրտչյանը, Արփինե Գրիգորյանը, Աստղիկ Հակոբյանը, Նարե Առաքելյանը, Աննա Խաչատրյանը, Վերոնիկա Խաչատրյանը եւ Մարիամ Ավետիսյանը:

Մրցաշարերը կմեկնարկեն փետրվարի 15-ին: Բացման արարողությունները տեղի կունենան փետրվարի 15-ին՝ժամը 15։00-ին, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Առաջին տուրի պարտիաները կկայանան փետրվարի 16-ին՝ ժամը 15։00։

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող չեմպիոններն են Սամվել Տեր-Սահակյանն ու Մարիա Գևորգյանը:

Leave A Reply

Your email address will not be published.