Կրթական նոր ծրագիր. «Սպենդիարյանական վայրերով՝ Ղրիմից-Հայաստան»

0

ԿԳՄՍ նախարարության մշակութային աջակցության դրամաշնորհային ծրագրով Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում մեկնարկել է նոր կրթական ծրագիր՝ «Սպենդիարյանական վայրերով՝ Ղրիմից-Հայաստան» խորագրով: Այն նվիրված է կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակին:

Նորագույն տեխնոլոգիաների միջոցով այցելուն հնարավորություն կունենա ճամփորդելու սպենդիարյանական այն վայրերով, որտեղ տեղի են ունեցել կոմպոզիտորի կյանքի կարեւորագույն իրադարձությունները:

Եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) ծրագիրը նախատեսված է բոլոր տարիքի այցելուների, ինչպես նաեւ լսողության խնդիրներ ունեցող անձանց համար:

Leave A Reply

Your email address will not be published.