«Լուսավոր Հայաստան». ադրբեջանցիները մտադիր են ռազմական շքերթին ցուցադրել հայ գերիներին
Հայաստանի իշխանությունները նույնիսկ չեն մտահոգվել հայ գերիներին վերադարձնելու համար: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ռազմական դրության ռեժիմի չեղարկման մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ լուրեր են պտտվում այն մասին, որ հայ գերիներին ադրբեջանցիները մտադիր են ցուցադրել հայերի նկատմամբ հաղթանակի կապակցությամբ Բաքվում կայանալիք ռազմական շքերթի ժամանակ:
«Մեր գերիներին, մեր հայրենակիցներին պարզապես կցուցադրեն: Մենք ընդհանրապես ունե՞նք պետություն, որը կպաշտպանի նրանց այս ստորացումից»,-ասաց Գրիգորյանը: