2018-ի գործող պլանը փոխել են, ձեռք բերել «ՍՈՒ 30»-ներ, հիմա հարցրեք՝ դրանցից քանի՞սն է կրակել․ Մովսես Հակոբյան

0

2017թ․ եղել է 2018-2022 թթ․ զարգացման պլան, թե ինչ ռազմական տեխնիկա պետք է ձեռք բերել, սակայն այն փոխվել է, «Տոռ»-երի փոխարեն ձեռք են բերվել «ՍՈՒ»-եր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:

«ՊՆ փոխնախարար եմ եղել եւ ես եմ այդ պայմանագրերը կնքել, որով մեր բանակը պառազինվել է: Ձեռք է բերվել «Սմերչ» կայաններ, «Տոռ»-եր, «Իգլա Ս» եւ «Վերբա»-ներ: Դրանք այն զենքերն են, որոնք այս պատերազմում կռվել են: Դրանք հիմնականում ձեռք են բերվել 2017 թվականին, իսկ «Տոռ»-երի մի մասը 2018-ին: Ձեռք է բերվել մեծ քանակի նռնկանետեր, Կորդեր, խնդիր է դրվել մեծ քանակի հրետանային հրթիռներ ձեռք բերելու:

2017-ին եղել է 2018-2022 թվականի զարգացման պլանը, թե ինչ պետք է ձեռք բերել։ Պետք է ձեռք բերվեր եւս 2 դիվիզիոն «Տոռ», որից մեկը 2018-ին, եւ 10 տոկոս կանխավճարը մուծված է եղել, մյուսը՝ 2019-ին: Այդ պլանը վերացական չի եղել, գրված է եղել, թե գումարը որտեղից պետք է վերցնել: Դա կար: Պետք է ձեռք բերվեր եւս մեկ դիվիզիոն «Սմերչ», պետք է կատարելակործվեր մեր «Իսկանդերի» համակարգը, պետք է ձեռք բերվեր «Կոռնետներ» եւ մեծ քանակի զինամթերք:

2018-ի գործող պլանը փոխել են: Ձեռք են բրել «ՍՈՒ 30ՍՄ», «ՕՍԱ»-ներ: Հիմա հարցրեք, թե դրանցից քանի՞սն է կրակել: Ոչ մեկը: Ձեռք են բերել, որովհետեւ չեն պատկերացրել պատերազմն ինչ է:

Ես վարչապետին անձամբ ասել եմ՝ սրա համար պատասխան եք տալու:

Ես որ երկիր էլ գնացել եմ, հյուրանոցի ֆոյեյում ինձ սպասում էին «ՍՈՒ 30» եւ «ՕՍԱ» վաճռողները այնտեղ մեզ սպասում էին, որ դրանք մեզ վաճառեն: Զենքի վճառքն այդպես է: Անընդհատ պրպտում են, որ մի բան քեզ վաճառեն: Ես հետո իմացա, թե իմ մարշրուտն ով է տալիս, որ այդ մարդիկ հայտնվեն այդտեղ եւ փորձեն ինձ համոզել: 2016-ից ինձ համոզել են, որ «ՍՈՒ30» ձեռք բերենք, ես մերժել եմ: Հիմնավորել եմ երկրի նախագահին, թե ինչու դա մեզ պետք չի:

Այսօր իշխանությունը չի կարող հերքել, որ ինքը զենք է ձեռք բերել՝ չկարդալով ՌԴ կառավարության որոշումը, որ զինամթերքն իրենց չեն վաճառելու: Այսինքն, այն, որ գովազդում են, որ դա հակաօդային օդ-օդ հրթիռներ կարող է կրակել մինչեւ 130 կմ, ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է այդ զինամթերքը երրորդ երկրի վաճառել: Դրա համար «ՍՈՒ»-երը գտնվում են մեր երկրում առանց զինամթերքի:

«ՕՍԱ»-ների դեպքում ես նույնպես ասել եմ, որ դրանք նպատակահարմար չեն, պետք է ձեռք բերվի նոր սպառազինություն, որովհետեւ նոր սերնդի պատերազմ է լինելու:

Ասել եմ՝ լավ, «Տոռ»-ի փողով «ՍՈՒ» եք առել, էս տարվա գումարները դրեք «Տոռ» առեք: Թե բա՝ «Տոռ»-ի պայմանագիրը երկար է տեւում, սա արագ կարողանում ենք բերել: Ես պնդել եմ, որ դա սխալ է:

Իմանալով, որ այսօր «ՕՍԱ»-ի հրթիռ, սարքավորումներ չեն արտադրում, եթե փչանա՝ չես կարող սարքել: Այնպես չէ, որ իրենք այդ մասին տեղյակ չեն եղել, բայց արագ-արագ ինչ-որ բան ձեռք բերեն, ասեն, որ օդը փակել են: Բայց փակե՞լ են: Ինձ կասե՞ք, թե քանի ԱԹՍ է փոխցվել եւ ինչից է խոցվել: Խոցվել է հրաձգային զենքից, «Իգլա Ս»-ից, «Տոռ»-ից»,- նշեց նա։

Leave A Reply

Your email address will not be published.